Գաղտնիության քաղաքականություն

Թարմացվել է 2020 թ․-ի Հունիսի 26-ին

Շնորհակալ ենք Ձեզ՝ այս կայքից օգտվելու որոշման համար (այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք», «մեզ» կամ «մեր»)։ Մենք նպատակադրված ենք պաշտպանել Ձեր անձնական տեղեկությունները, ինչպես նաև Ձեր գաղտնիություն պահպանելու իրավունքը։ Մեր կողմից Ձեր անձնական տվյալների պահպանմանն ուղղված քաղաքականության կամ գործողությունների մասին հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապվել մեր կայքում ներկայացված կոնտակտային տվյալներով կամ info@bonee.net էլ փոստի միջոցով։

Այցելելով մեր վեբ կայք և օգտվելով մեր ծառայություններից, դուք վստահում եք մեզ որոշ անձնական տվյալներ։ Ձեր տվյալների գաղտնիության պահպանումը մեզ համար առաջնային կարևորություն ունի։ Այս փաստաթուղթը ներկայացնում է մեր գաղտնիության պահպանման քաղաքականությունը։ Մենք ձգտում ենք հնարավորինս պարզ կերպով ներկայացնել Ձեզ, թե մենք ինչպիսի տեղեկատվություն ենք հավաքագրում, ինչպես ենք այն օգտագործում և որոնք են Ձեր իրավունքները կապված այդ տեղեկատվության հետ։ Այս տեղեկատվությունը շատ կարևոր է, հուսով ենք, որ դուք ժամանակ կտրամադրեք և ուշադրությամբ կկարդաք այս փաստաթուղթը։ Եթե դուք համաձայն չեք այստեղ ներկայացված գաղտնիության քաղաքականությանը, խնդրում ենք դադարել օգտվել մեր Կայքից և մեր ծառայություններից։

Այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է մեր կայքի միջոցով հավաքագրված ամբողջ տեղեկատվության և/կամ դրա հետ կապված ծառայություններին, վաճառքին, մարքեթինգին կամ իրադարձություններին (այս գաղտնիության համաձայնագրում մենք հավաքական անվանում ենք «Կայքեր»)։ Խնդրում ենք, մանրակրկիտ կարդացեք այս գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն կօգնի Ձեզ կատարել տեղեկացված որոշումներ` Ձեր անձնական տեղեկություններով մեզ հետ կիսվելու ընթացքում։

Բովանդակություն

  1. Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում։

  2. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տեղեկատվությունը։

  3. Ձեր տեղեկատվությունը տրամադրվելո՞ւ է արդյոք երրորդ կողմի։

  4. Ո՞ւմ կարող է հասանելի լինել Ձեր տրամադրած տեղեկատվությունը։

  5. Տվյալների ջնջման հարցում։

  6. Օգտագործո՞ւմ ենք մենք արդյոք Cookie-ներ և այլ հետևելու տեխնոլոգիաներ։

  7. Օգտագործո՞ւմ ենք մենք արդյոք Գուգլ քարտեզներ:

  8. Ձեր տրամադրած տեղեկատվությունը տարածվո՞ւմ է արդյոք միջազգային մասշտաբով։

  9. Ո՞րն է մեր դիրքորոշումը երրորդ վեբ կայքերի հետ տեղեկատվությունը կիսելու մասով։

  10. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում Ձեր տեղեկատվությունը։

  11. Ինչպե՞ս ենք մենք ապահովում Ձեր տեղեկատվության անվտանգությունը։

  12. Հավաքագրո՞ւմ ենք մենք արդյոք տեղեկատվություն անչափահասներից։

  13. Որո՞նք են Ձեր գաղտնիության իրավունքները։

  14. Do-Not-Track՝ հետևել թույլ չտալու գործառույթներ կառավարում

  15. Թարմացվում է արդյո՞ք այս գաղտնիության քաղաքականությունը։

  16. Ինչպե՞ս կարող ենք Ձեզ հետ կապ հաստատել այս փաստաթղթի դրույթները քննարկելու համար։

1. Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքագրում։

Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունը

Համառոտ։ Մենք հավաքագրում ենք այն անձնական տեղեկությունը, որը դուք մեզ տրամադրում եք, այդ թվում անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալներ, գաղտնագրեր և ապահովության տվյալներ և վճարման տվյալներ։

Մենք հավաքագրում ենք անձնական տեղեկություն, որոնք դուք ինքնակամ տրամադրում եք մեզ մեր կայքում գրանցվելու ժամանակ, կամ մեր կայքում իրականացվող միջոցառումներին մասնակցելու կամ մեզ հետ այլ կերպ կապ հաստատելու ընթացքում։

Մեր կողմից հավաքագրված անձնական տեղեկատվության տեսակը կախված է մեզ հետ կամ մեր կայքի հետ Ձեր ունեցած հաղորդակցության ենթատեքստից, մեր այն գործիքներից, ծառայություններից և առանձնահատկություններից, որից դուք որոշում եք կայացրել օգտվել։ Մեր կողմից հավաքագրված անձնական տեղեկությունը կարող է ներառել՝

Անուն, Ազգանուն եւ կոնտակտային տվյալներ։ Մենք հավաքագրում ենք Ձեր անունը և ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, փոստային հասցեն, հեռախոսահամար և նմանօրինակ կոնտակտային տվյալներ։

Վկայագրեր։ Մենք հավաքագրում ենք գաղտնագրեր, գաղտնագրի հուշումներ և նմանօրինակ գաղտնի տեղեկատվություն, որն օգտագործվում է անձի վավերականացման և անձնական հաշվով մուտք գործելու համար։

Վճարման տվյալներ։ Վճարման տվյալներն ամբողջությամբ պահպանվում են վճարումը մշակող և իրականացնող կողմի մոտ և անհրաժեշտության դեպքում դուք պետք է ծանոթանաք նաև նրանց գաղտնիության քաղաքականությանը և հարցերի դեպքում ուղիղ կապ հաստատեք Ձեր ընտրած վճարման միջոցը սպասարկող կողմի հետ։

Ձեր կողմից տրամադրված ամբողջական տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, ամբողջական և ճշգրիտ։ Տրամադրված անձնական տվյալների ցանկացած փոփոխության ենթարկվելու դեպքում անհրաժեշտ է մեզ տեղեկացնել այդ փոփոխությունների մասին։

Ինքնաշխատ կերպով հավաքագրված տեղեկություններ

Համառոտ։ Երբ դուք այցելում եք մեր վեբ կայք և/կամ օգտվում եք մեր ծառայություններից, ինքնաշխատ կերպով հավաքագրվում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսին են Ձեր IP հասցեն, Ձեր բրաուզերի և Ձեր կողմից կիրառվող սարքի հատկությունների մասին տեղեկատվություն։

Մենք ինքնաշխատ կերպով հավաքագրում ենք որոշակի տեղեկատվություն, երբ դուք այցելում, օգտվում կամ շրջում եք մեր կայքով։ Այս տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր ինքնությունը (Ձեր անունը կամ կոնտակտային տեղեկատվությունը), բայց կարող է պարունակել Ձեր կողմից օգտագործվող սարքի տվյալները, Ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակը, որից դուք օգտվում եք, սարքի օպերացիոն համակարգի մասին տեղեկություններ, նախընտրած լեզվի մասին տեղեկություններ, սարքի անունը, երկիրը, դիրքը, հիշատակվող URL-ները, թե ինչպես և երբ եք դուք օգտվում մեր կայքերից և այլ տեխնիկական տեղեկատվություն։ Այս տեղեկատվությունը գլխավորապես անհրաժեշտ է մեր կայքի անվտանգությունը և գործողությունը ապահովելու համար, ինչպես նաև մեր ներքին վերլուծության և հաշվետվողականության նպատակներով։

Մենք նաև հավաքագրում ենք տեղեկատվություն cookie-ների և նմանօրինակ տեխնոլոգիաների միջոցով։

Այլ աղբյուրներից հավաքագրված տեղեկատվություն

Համառոտ։ Մենք կարող ենք նաև հավաքագրել սահմանափակ տեղեկատվություն օգտագործելով հանրային տվյալների շտեմարանները, մարքեթինգային գործընկերների տեղեկատվությունը և այլ արտաքին ռեսուրսներ։

Մենք կարող ենք ձեռք բերել Ձեր մասին տեղեկատվություն այլ աղբյուրներից, ինչպիսին են, օրինակ, հանրային տվյալների շտեմարանները, մարքեթինգային գործընկերները, ինչպես նաև այլ երրորդ կողմերի միջոցով։ Այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվության տեսակները կարող են ներառել սոցիալական ցանցերում տեղադրված բաց տեղեկատվությունը, մարքեթինգային լիդերը (marketing leads), որոնման արդյունքներն ու հղումները, ներառյալ վճարովի ցուցակները (paid listings) (ինչպիսին, օրինակ, հովանավորվող հղումներն են (sponsored links)):

2. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները։

Համառոտ։ Մենք գործածում ենք Ձեր տեղեկատվությունը հիմնվելով օրինական գործարարական հետաքրքրության, մեր կապը Ձեզ հետ պահպանելու, մեր իրավական պարտականություններին համապատասխանելու և/կամ Ձեր տեղեկացված լինելու վրա։

Մենք օգտագործում ենք մեր կայքի միջոցով հավաքագրված անձնական տեղեկությունները ստորև նկարագրված մի շարք բիզնես նպատակներով։ Հիմնվելով մեր օրինական բիզնես հետաքրքրության վրա՝ անձնական տեղեկությունները, Ձեր իսկ տեղեկացվածության շրջանակներում, գործածվում են Ձեզ հետ կապ հաստատելու համար՝ ի համադրություն մեր իրավական պարտականություններին։ Ստորև ներկայացված տվյալների օգտագործման յուրաքանչյուր դեպքի կողքին նշված են այդ կիրառության որոշակի հիմքերը։

Մենք օգտագործում ենք մեր կողմից հավաքագրված կամ ստացված տեղեկությունները՝

3. Ձեր տեղեկատվությունը տրամադրվելո՞ւ է արդյոք երրորդ կողմի։

Համառոտ։ Մենք կիսվում ենք տեղեկատվությամբ միայն Ձեր կողմից համաձայնություն ստանալու դեպքում՝ օրենքներին համապատասխանելու, Ձեր իրավունքները պաշտպանելու կամ մեր բիզնես պարտավորությունները կատարելու համար։

Մենք կարող ենք գործածել կամ կիսվել տվյալներով հետևյալ իրավական հիմքերի առկայության պարագայում՝

Ավելի կոնկրետ, մենք կարող ենք գործածել Ձեր տեղեկությունները կամ կիսվել Ձեր անձնական տեղեկություններով հետևյալ դեպքերում՝

4. Ո՞ւմ կարող է հասանելի լինել Ձեր տրամադրած տեղեկատվությունը։

Համառոտ։ Մենք կիսվում ենք Ձեր կողմից տրամադրված տեղեկություններով միայն ստորև նշված երրորդ կողմերի հետ։

Մենք կիսվում կամ հասանելի ենք դարձնում Ձեր տեղեկությունները հետևյալ երրորդ կողմերին։ Մեր կողմից իրականացվող տվյալների հավաքագրման և գործածման գործողությունները հեշտ ներկայացնելու համար ենք դասակարգել և դուրս ենք բերել վերոնշյալ երրորդ կողմերի դասեր։ Եթե մենք գործածել ենք Ձեր տվյալները հիմնվելով Ձեր կողմից տրված համաձայնության վրա և դուք ցանկանում եք չեղյալ համարել Ձեր համաձայնությունը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

- Գովազդ, Ուղիղ մարքեթինգ, լիդերի գեներացում

- Ֆունկցիոնալության եւ ենթակառուցվածքների օպտիմալացում

- Սոցիալական ցանցերով տարածում եւ գովազդ

- Հաշիվ ապրանքագրեր եւ վճարումներ

5. Տվյալների ջնջման հարցում։

Տվյալների ջնջման համար խնդրում ենք ուղարկել տվյալների ջնջման հարցումը support@bonee.net էլեկտրոնային հասցեով `« Տվյալների ջնջման հարցում » վերնագրով: Խնդրում ենք ներառել հնարավորինս շատ տեղեկատվություն այն մասին, թե որ տվյալներն եք ցանկանում ջնջել: Եթե ցանկանում եք անջատել ձեր ֆեյսբուքյան էջը, ապա էլ. Փոստով support@bonee.net ուղարկեք տվյալների ջնջման հարցում`« Ֆեյսբուքյան տվյալների ջնջման հարցում » վերնագրով և տրամադրեք ձեր ֆեյսբուքյան էջի URL- ը: Հարցումը կուղղվի համապատասխան բաժին: Կարող եք նաև ջնջել ձեր հաշիվը ձեր ադմին էջից՝ սեղմելով «Ջնջել իմ հաշիվը» կոճակը։

6. Օգտագործո՞ւմ ենք մենք արդյոք Cookie-ներ կամ այլ հետեւելու տեխնոլոգիաներ։

Համառոտ։ Մենք կարող ենք օգտագործել cookie-ներ կամ այլ հետևելու տեխնոլոգիաներ (օրինակ web beacons կամ pixels) տեղեկատվություն ընդունելու և հավաքագրելու համար։ Մեր կողմից այս տեխնոլոգիաների կիրառման մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու համար կամ նման տեղեկությունների հավաքագրումը մերժելու համար կարող եք ծանոթանալ մեր Cookie-ների օգտագործման քաղաքականությանը։

7. Օգտագործո՞ւմ ենք մենք արդյոքMaps քարտեզներ:

Համառոտ։ Այո, մենք օգտագործում ենք Maps Ձեզ ավելի որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։

Այս վեբ-կայքը, բջջային հավելվածը օգտագործում են Google Maps API-ներ։ Դուք կարող եք ծանոթանալ Google Maps API-ների օգտագործման պայմաններին այս հղման միջոցով։ Google կազմակերպության Գաղտնիության քաղաքականությանը ծանոթանալու համար, կարող եք օգտվել հետևյալ հղումից։

Մեր MAPS API- ների կիրառությունից օգտվելով, դուք համաձայնվում եք նաև Google կազմակերպության Օգտագործման պայմաններին։ Օգտագործելով մեր Google Maps API-ների կիրառությունը, դուք համաձայնվում եք թույլատրել մեզ օգտվել Ձեր մասին տեղեկություններից, ներառյալ անձի ճանաչման տեղեկությունները (օրինակ՝ օգտագործողի անունները) և անձի ճանաչման հետ կապ չնույնականացող տեղեկատվությունը (օրինակ՝ դիրքը և տեղը)։

Ստացված տեղեկությունների օգտագործման հնարավոր դեպքերին ամբողջապես ծանոթանալու համար, խնդրում ենք կարդալ այս փաստաթղթի նախորդ հետևյալ կետերը «Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները» և «Ձեր տեղեկատվությունը տրամադրվելո՞ւ է արդյոք երրորդ կողմի։

Մեր կողմից օգտագործվող Maps API-ները հավաքագրում և մուտքի հնարավորություններ են տալիս Ձեր կողմից օգտագործվող սարքերում հասանելի cookie-ներին և այլ տեղեկություններին։ Եթե դուք ներկայումս գտնվում եք Եվրոպական Միությունում, խնդրում ենք կարդալ մեր «Եվրոպական Միության անդամ-օգտատերերի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ և ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»։

8. Ձեր տրամադրած տեղեկատվությունը տարածվո՞ւմ է արդյոք միջազգային մասշտաբով։

Համառոտ։ Մենք կարող ենք փոխանցել, պահպանել կամ գործածել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները Ձեր երկրից բացի այլ երկրներում։

Մեր սերվերները տեղադրված են Microsoft Azure-ում։ Եթե դուք մուտք եք գործում մեր կայք լինելով Արտերկրում, տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր տեղեկությունները կարող են փոխանցվել, պահպանվել և գործածվել մեր և այլն երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք կիսում ենք Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկությունները (մանրամասների համար տե՛ս այս փաստաթղթի «Ձեր տեղեկատվությունը տրամադրվելո՞ւ է արդյոք երրորդ կողմի» կետը։

9. Ո՞րն է մեր դիրքորոշումը երրորդ վեբ կայքերի հետ տեղեկատվությունը կիսելու մասով։

Համառոտ։ Մենք պատասխանատու չենք այն տեղեկությունների ապահովության համար, որոնք դուք կիսում եք այն երրորդ կողմերի հետ, որոնք գովազդում են, բայց կապակցված չեն մեր կայքի հետ։

Մեր կայքը կարող է պարունակել երրորդ կողմի կազմակերպությունների գովազդ, որոնք կապակցված չեն մեզ հետ և հղման միջոցով ուղղորդում են Ձեզ դեպի այլ վեբ-կայքեր, առցանց ծառայություններ կամ բջջային հավելվածներ։ Մենք չենք կարող երաշխավորել Ձեր կողմից երրորդ կողմին տրամադրվող տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը։ Այս գաղտնիության համաձայնագրի միջոցով չի կարող երաշխավորվել նմանօրինակ երրորդ կողմի միջոցով հավաքագրված որևէ տվյալի պաշտպանությունը։ Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմերի բովանդակության կամ գաղտնիության և ապահովության գործընթացների կամ քաղաքականության համար, ներառյալ այլ վեբ-կայքերը, ծառայությունները կամ հավելվածները, որոնց առկա է հղում մեր կայքից կամ դեպի մեր կայքը։ Նման երրորդ կողմերի ծառայություններից օգտվելիս դուք պետք է ծանոթանաք նրանց գաղտնիության քաղաքականությանը և հարցերի դեպքում ուղիղ կապ հաստատել նրանց հետ։

10. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում Ձեր տեղեկությունները։

Համառոտ։ Մենք պահպանում ենք Ձեր տեղեկությունները այնքան ժամանակ, որքան մեզ անհրաժեշտ է այս գաղտնիության քաղաքականությամբ ներկայացված նպատակներն իրականացնելու համար, եթե չկա օրենքով նախատեսված այլ պահանջ։

Մենք պահպանում ենք Ձեր անձնական տեղեկությունները այնքան երկար, որքան անհրաժեշտ է այս գաղտնիության քաղաքականությամբ ներկայացված նպատակներին իրականացնելու համար, եթե օրենքով չի պահանջվում կամ թույլատրվում պահպանման ավելի երկար ժամանակահատված (օրինակ՝ հարկային, հաշվապահական կամ այլ իրավական պահանջներ)։ Այս քաղաքականության մեջ առկա ոչ մի նպատակ չի կարող թույլ տալ մեզ պահպանել Ձեր անձնական տեղեկությունները ավելի երկար ժամանակ, քան այն ժամանակը քանի դեռ դուք մեզ մոտ ունեք գրանցված օգտատիրոջ հաշիվ։

Այն դեպքում, երբ մենք չունենք ընթացիկ Ձեր անձնական տեղեկությունները օգտագործելու օրինական բիզնես կարիք, մենք կջնջենք կամ անանուն կդարձնենք Ձեր տեղեկությունները, կամ, դրա անհնարինության դեպքում (օրինակ, Ձեր անձնական տեղեկությունները գրանցված են մեր պահուստային արխիվներում), մենք կպահպանենք Ձեր անձնական տեղեկություները, սակայն կմեկուսացնենք դրանք որպես օգտագործման ոչ ենթակա, մինչև դրանց վերջնական հեռացնելը։

11. Ինչպե՞ս ենք մենք ապահովում Ձեր տեղեկատվության անվտանգությունը։

Համառոտ։ Մենք պաշտպանում ենք Ձեր անձնական տվյալները կազմակերպչական և տեխնիկական անվտանգության միջոցառումների համակարգի միջոցով։

Մենք իրականացրել ենք պատշաճ տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ, որոնք նախատեսված են մեր տիրապետության տակ գտնվող ցանկացած անձնական տեղեկության անվտանգությունը ապահովելու համար։ Սակայն, խնդրում ենք հաշվի առեք, որ մենք չենք կարող երաշխավորել, որ ինտերնետ միջավայրը 100%-ով ապահով է։ Չնայած նրան, որ մենք անում ենք մեր հնարավորությունների շրջանակում լավագույնը, Ձեր անձնական տեղեկությունների տեղափոխումը մեր կայք կամ մեր կայքից այլ տեղ Ձեր իսկ պատասխանատվության տակ է։ Դուք պետք է մուտք գործեք կամ օգտվեք միայն ապահով միջավայրերում տրամադրվող ծառայություններից։

12. Հավաքագրո՞ւմ ենք մենք արդյոք տեղեկատվություն անչափահասներից։

Համառոտ։ Մենք 18 տարեկանից ցածր տարիքի երեխաներից գիտակցաբար տեղեկություններ չենք հավաքում և նրանց չենք վաճառում որևէ ծառայություն։

Մենք տեղեկացված լինելու պարագայում գիտակցաբար չենք հայցում տվյալներ կամ չենք վաճառում ծառայություններ մինչև 18 տարեկան երեխաներին։ Մեր կայքը օգտագործելով, դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք, կամ որ դուք այդ անչափահասի ծնողը կամ խնամակալն եք, և համաձայն եք, որպեսզի Ձեր խնամակալության տակ գտնվող անձը օգտվի մեր կայքից։ Այն դեպքում, երբ մենք պարզենք, որ մեր կայքի միջոցով հավաքագրվել են մինչև 18 տարեկան անձի մասին անձնական տեղեկություններ, այդ անձի հաշիվը կապաակտիվացվի և հնարավորինս կարճ ժամկետում կջնջվի մեր տվյալների շտեմարանի միջից։ Եթե Ձեզ հայտնի դառնա տեղեկատվություն, որ մենք անգիտակցաբար հավաքագրել ենք մինչև 18 տարեկան երեխայի տվյալներ, խնդրում ենք, կապ հաստատել մեզ հետ info@bonee.net հասցեով։

13. Որո՞նք են Ձեր գաղտնիության իրավունքները։

Համառոտ։ Որոշ տարածաշրջաններում, օրինակ Եվրոպական Տնտեսական Տարածքում, դուք Ձեր անձնական տեղեկությունները վերահսկելու լայն հնարավորություններ և իրավունքներ ունեք։ Դուք կարող եք վերանայել, փոփոխել, կամ ապաակտիվացնել Ձեր հաշիվը ցանկացած պահի։

Որոշ տարածաշրջաններում (օրինակ Եվրոպական Տնտեսական տարածքում), դուք ունեք որոշակի իրավունքներ տեղական տվյալների պաշտպանության օրենքների համաձայն։ Սա կարող է ներառել իրավունքը (ա) պահանջել մուտքի հնարավորություն և ձեռք բերել Ձեր անձնական տեղեկատվության պատճենը, (բ) պահանջել շտկումներ և տվյալների հեռացում, (գ) սահմանափակել Ձեր անձնական տվյալների կիրառման ձևերը, (դ) հնարավորության դեպքում, արձանագրել տվյալների տեղափոխությունը։ Որոշակի դեպքերում, դուք նաև իրավունք ունեք թույլ չտալ կիրառել Ձեր անձնական տեղեկությունները։ Նման հարցով կարող եք դիմել նաև մեզ info@bonee.net հասցեով։ Մենք կդիտարկենք Ձեր պահանջը և կգործենք տվյալների պահպանության օրենքին համապատասխան։

Այն դեպքում, երբ մենք հիմնվում ենք Ձեր անձնական տեղեկությունները օգտագործելիս Ձեր տեղեկացվածության և համաձայնության վրա, դուք, ցանկացած պահի, իրավունք ունեք հրաժարվել Ձեր համաձայնությունից։ Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ մինչև հրաժարվելը ընկած ժամանակահատվածում կատարված գործողությունները չեն կարող հակաօրինական համարվել։

Եթե դուք Եվրոպական Տնտեսական Տարածքի բնակիչ եք և դուք կարծում եք, որ մենք հակաօրինական կերպով օգտագործել ենք Ձեր անձնական տեղեկությունները, դուք ունեք Ձեր տվյալների պահպանության տեղական վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու իրավունք։ Դուք կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ կոնտակտային տվյալները հետևյալ հղումով՝ https://ec.europa.eu/newsroom/article29/item-detail.cfm?item_id=612080։

Տեղեկություններ Ձեր հաշվի մասին

Եթե դուք ցանկանում եք Ձեր հաշվում գրանցված տվյալները վերանայել, փոփոխել կամ հեռացնել Ձեր հաշիվը, դուք կարող եք մուտք գործել Ձեր հաշվի կարգավորումների բաժին և թարմացնել Ձեր օգտատիրոջ հաշիվը։

Դուք կարող եք դիմել մեզ՝ Ձեր հաշիվը հեռացնելու ցանկության դեպքում։ Ձեր կողմից ստանալով նման ծանուցում, մենք կապաակտիվացնենք կամ կհեռացնենք Ձեր հաշիվը՝ մեր տվյալների ակտիվ շտեմարանից ջնջելով նաև Ձեր տեղեկությունները։ Այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ կարող են պահպանվել մեր ֆայլերում՝ կանխելու համար հնարավոր խարդախությունները, խուսափելու որոշակի խնդիրներից, օժանդակելու հնարավոր ուսումնասիրություններին և քննություններին, մեր Օգտագործման պայմաններին և/կամ այլ օրինական պահանջներին համապատասխանելու համար։

Cookie-ներ և նմանօրինակ տեխնոլոգիաներ։ Վեբ բրաուզերները հիմնականում լռելյայն հավաքագրում են Ձեզնից Cookie-ներ։ Ցանկության դեպքում, դուք կարող եք հանել այդ լռելյայն իրականացվող գործողությունը և մերժել Cookie-ների հավաքագրումը։ Եթե դուք որոշում եք կայացրել ջնջել Ձեր Cookie-ները կամ մերժել դրանց հավաքագրումը, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր կայքի կամ ծառայությունների գործառույթների վրա։ Մեր կայքում գովազդատուների կողմից հետաքրքրության վրա հիմնված գովազդներից հրաժարվելու համար այցելեք հետևյալ հղմամբ http://www.aboutads.info/choices/։

Հրաժարվել էլեկտրոնային փոստով ուղարկվող մարքեթինգային նյութերից։ Մեր մարքեթինգային էլ փոստի նամակները չստանալու համար դուք կարող եք դուրս գալ գրանցումից՝ սեղմելով ուղարկված նամակի մեջ առկա «Դուրս գալ բաժանորդագրումից» հղման վրա կամ կապ հաստատելով մեզ հետ մեր կոնտակտային տվյալների միջոցով։ Արդյունքում, Ձեր տվյալները կհեռացվեն մեր մարքեթինգի համար օգտագործվող էլ փոստերի ցուցակից, սակայն մենք Ձեզ կարող ենք ուղարկել նամակներ կապված մեր ծառայությունների կամ սպասարկման իրականացման հետ, որոնք անհրաժեշտ են Ձեր հաշվի ադմինիստրատիվ սպասարկման և անխափան օգտագործման համար։ Բաժանորդագրումից դուրս գալու տարբերակների է նաև Ձեր օգտատիրոջ հաշվի կարգավորումներ մուտք գործելով և թարմացնելով Ձեր նախապատվությունները։

14. Do-Not-Track՝ հետեւել թույլ չտալու գործառույթներ կառավարում

Համացանցի բրաուզերների մեծ մասը և բջջային հավելվածներից որոշները օգտագործում են Do-Not-Track (“DNT”) կարգավորումը, որը հնարավոր է ակտիվացնել։ Նման ակտիվացումը ցույց է տալիս, որ դուք նախընտրում եք, որպեսզի Ձեր առցանց գործողությունների մասին տվյալները չդիտարկվեն և չհավաքագրվեն։ Ներկայումս առկա չէ DNT ազդանշանը ճանաչելու և իրականացնելու համար նախատեսված տեխնոլոգիական միասնական ստանդարտ։ Այս պատճառով, մենք ներկայումս չենք պատասխանում բրաուզերների DNT ազդանշանին կամ այլ մեխանիզմներին, որոնք ինքնաշխատ կերպով ներկայացնում են Ձեր՝ բրաուզերի հետևելու ֆունկցիայի ապաակտիվացման որոշումը։ Եթե հետագայում ընդունվեն առցանց հետևելու ստանդարտները, մենք կտեղեկացնենք Ձեզ այդ գործընթացի մասին և կվերանայենք մեր Գաղտնիության քաղաքականությունը։

15. Թարմացվում է արդյո՞ք այս գաղտնիության քաղաքականությունը։

Համառոտ։ Այո, անհրաժեշտության դեպքում մենք կթարմացնենք այս քաղաքականությունը համապատասխան օրենքների հետ համահունչ մնալու նպատակով։

Ժամանակ առ ժամանակ այս գաղտնիության քաղաքականությունը կարող է թարմացվել։ Վերջին թարմացման մասին տեղեկությունը ներկայացված է այս փաստաթղթում որպես «Թարմացման ամսաթիվ» և փաստաթղթի թարմացված տարբերակը ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից։ Այն դեպքում, երբ այս գաղտնիության քաղաքականության մեջ մեր կողմից կատարվում են վճռորոշ փոփոխություններ, մենք կարող ենք Ձեզ տեղեկացնել Ձեզ այդ փոփոխությունների մասին տեղադրելով մեր կայքում փոփոխությունների մասին համապատասխան գրառում, կամ Ձեզ ուղիղ ծանուցում ուղարկելու միջոցով։ Մեր կողմից խրախուսելի է, եթե դուք հաճախակի անդրադառնաք այս գաղտնիության քաղաքականությանը Ձեր տեղեկությունների պաշտպանության ձևաչափի մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

16. Ինչպե՞ս կարող ենք Ձեզ հետ կապ հաստատել այս փաստաթղթի դրույթները քննարկելու համար։

Այս քաղաքականության հետ կապված հարցեր ունենալու դեպքում, դուք կարող եք նամակով դիմել մեզ info@bonee.net էլ փոստի հասցեով։